|
Երգչուհի Սոֆի Մխեյանը կռվել է Քրիստինե Պեպելյանի հետ, Հայ թիմի Հայկոն Սյուզիի պատճառով տղայական «ռազբորկաներ» է ունեցել ռեփփեր Միշոյի հետ, երգահան Վահրամ Պետրոսյանը հարցազրույց է տվել հայկական շոու- բիզնեսում «պոռնկության» ու հայերի արյան մեջ մտած պորտապարի մասին, երգչուհի Եվա Ռիվասն իր ատամնաշարի համար վճարել է 30 հազար եվրո ու դժգոհ է մնացել: Շոու-բիզնեսում տեղի ունեցող այս եւ այլ PR հնարքների մասին «Առավոտի» հետ զրույցում իր մասնագիտական գնահատականները տվեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Վերջին շրջանում այս դաշտում ամենաաղմկահարույց միջադեպը դերասանուհիներից մեկի լուսանկարները տարածելն էր: PR մասնագետը համոզված է, որ «Սա սովորական սեւ PR է, որով... Շարունակել »
|
Այս արտահայտությունն այլեւս արդիական չէ: «Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր երկրում ինտելեկտուալ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Սա նշանակում է, որ շուտով այստեղ դեմոգրաֆիական խնդիրներ են առաջանալու, որովհետեւ խելացի աղջիկը «դեբիլ» տղայի հետ երբեք չի ամուսնանա: Մենք շարունակ ունենում ենք շատ խելացի աղջիկներ ու շատ դեբիլ տղաներ, կա ամուսնանալու խնդիր, խելացի աղջիկն ընտրության հնարավորություն չունի»,- «Առավոտի» հետ զրույցում «տանը մնացած աղջիկների» հետ կապված այսպիսի մտահոգություն հայտնեց Հայաստանում PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը: Թե ինչո՞ւ է վիճակագրությունն այդքան տխուր ստացվել, ըստ մեր զրուցակցի, պատճառն այն է,... Շարունակել » |
Եթե որեւէ մեկն ուզենա, կարող է արտերկրի շուկաներից անգամ իր մրցակիցը չունեցող հայկական ծիրանը դուրս շպրտել: Հայկական հանքային ջրերը սրանից 3 տարի առաջ մեծ սպառում ունեին ոչ միայն ներքին շուկայում, այլեւ՝ ողջ Եվրոպայում, Ռուսաստանում, Իրանում եւ ԱՄՆ-ում: Բոլոր նորմալ երկրների գործարարները, տեսնելով, որ իրենց արտադրանքը լավ չի սպառվում ու շուկան ինչ-որ «x» երկրի ապրանք է գրավում, նրան թեթեւ սեւ PR-ի միջոցով դաշտից դուրս են շպրտում, ինչը եւ եղավ մեր «ջերմուկների» հետ: Մի պատահական օր հանկարծ ամերիկացիները մեծ աղմուկ բարձրացրին, որ հայկական «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործումը ... Շարունակել » |
![]() «Եթե երկրի նախագահը չգիտի՝ որտեղ ինչ հագնի, իրեն ինչպես պահի, ինչ խոսի ու երբ լռի՝ գոնե պետք է իր կողքին մարդիկ պահի, ովքեր նրան ճիշտ խորհուրդներ կտան ու տեղյակ կպահեն այդ նրբությունների մասին: Հասարակական կարծիքը շատ լուրջ, կարեւոր ու ազդեցիկ լծակ է բոլոր ... Շարունակել »
|
PR մասնագետի համոզմամբ, դա երգչուհիների համար արդեն հնացած PR հնարք է:«Մենք փորձում ենք այնպես անել, որ Հայաստանում հասարակական կարծիքը ոչ թե բռնաբարեն, այլ՝ ձեւավորեն»,- այս առաքելությամբ «PR-ի զարգացման հայկական կենտրոնը» թրեյնինգների, խորհրդատվության, մանիպուլյացիայի, սեւ եւ սպիտակ PR-ի միջոցով մարդկանց սովորեցնում է, թե ինչպես կարելի է լավ շանտաժ անել, դեզինֆորմացիա տարածել, մեկին վարկաբեկել, ինֆորմացիան կեղծել եւ նման չար, բայց անհրաժեշտ զենքեր ունենալ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը, իրենք նաեւ օգնում են աշխատանք փնտրողին լավ վարձատրվող աշխատանք գտնել, աղջիկներին PR-ի միջոցով վերադարձնում են իրենց սիր... Շարունակել » |
| « Մայիս 2012 » | ||||||
| Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
| 28 | 29 | 30 | 31 | |||