Հինգշաբթի, 23.02.2012, 10:27 | ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ Гость | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
RSS


PR-Ի  ԶԱՐԳԱՑՄԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ







ՄԵՐ ՄԱՍԻՆ

PR-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն" հանրային կապերի հասարակական կազմակերպությունը նպատակ ունի կայացնել PR-ի` հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտը ՀայաստանումԱռաջադրված խնդիրներին հասնելու համար կազմակերպությունն իրականացնում է զանազան PR նախագծերհարցումներ, ուսումնասիրություններ, գործնական թրեյնինգներ, մրցույթներկազմակերպում է PR խորհրդատվություն, հանդես է գալիս տարբեր հրապարակումներով ու հայտարարություններով:
     "PR-
ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը զբաղվում է նաև հասարակական կարծիքի ձևավորման մասնագետների` PR մենեջերների, PR թրեյներների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Կենտրոնը առաջինն էր Հայաստանում, որի ջանքերով 2010 թվականի հուլիսի 28-ին պաշտոնապես նշվեց "PR-ի և PR մասնագետների օրը": Կենտրոնը մշտապես մեծ պատրաստակամություն է ցուցաբերում հասարակական կարևորության զանազան խնդիրների լուծմանն աջակցելու հարցում:

 

ՄԵՆՔ

 

ՀԱՅԿ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նախագահ
Մեդիա ոլորտում է 2003 թվականից: PR-ում քիչ ավելի ուշ: Մի շարք PR արշավների հեղինակ և կազմակերպիչ է, հանդես է գալիս, որպես գործող PR խորհրդատու: Ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրով վարում է "PR-21-րդ դարի ալքիմիան" և "Սև PR - սեփական կանոնները թելադրելու արվեստը" խորագրերով հեղինակային թրեյնինգները: Սկզբունքային է և ամիսը 10 միլիոն դրամով կրոնական աղանդների PR-ով չի զբաղվում (թեկուզ նման առաջարկներ պարբերաբար լինում են): Իրեն համարում է լավատես, հայրենասեր և առաջնորդվում է "Փնտրիր և կգտնես" սկզբունքով: Երբեմն վարում է իր բլոգը www.pr-kich.blogspot.com: Համոզված է, որ նրանց համար, ովքեր PR-ն ու գովազդը խառնում են իրար, դեռ ամեն բան կորած չէ:

 

  
ԴԻԱՆԱ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Փոխնախագահ

PR-ի հետ սկսել է առնչվել կենտրոնի նախագահի հետ ամուսնությունից հետո: Մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն ճկուն և "կրեատիվ" մտածելակերպի շնորհիվ կարողանում է հետաքրքիր PR իդեաներ առաջարկել: "Բայց ես շատ եմ սիրում էլի էս կյանքը" նշանաբանով հաղթահարում է կյանքի բոլոր դժվարությունները և կարողանում է գեղեցիկն ու լուսավորը գտնել անգամ այնտեղ, ուր կարծես թե նման բան չկա: Վարում է բլոգ (www.gjuk-arev.blogspot.com) և "գոլֆիկ" մեքենա: Ներկայումս լրջորեն հետաքրքրվում է HR-ով (մարդկային ռեսուրսների կառավարմամբ) և փորձում մշակել համապատասխան թրեյնինգ:

 

 
Աննա Ուդումյան
Տեղեկատվական բաժնի ղեկավար 
 "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը Աննայի հետ ծանոթանալու պատիվ ունեցավ 2010 թվականին: Եթե Աննան լռում է. ապա կարելի է վստահ լինել, որ նա ինչ-որ հետաքրքրիր բան է առաջարկելու: Իսկ Աննան սովորաբար քչախոս է, բայց ունի սուր հումորի զգացում: Նախկինում նա սերտորեն առնչվել է մարկետինգի հետ, իսկ հիմա առավել մոտ կանգնած է PR-ին: Նրա համար չափազանց կարևոր նշանակություն ունի հատկապես սև PR-ը: Եվ չնայած այն բանին, որ ոմանք կարծում են, որ սև PR չկա, Աննայի հետ շփումը ցանկացածին կարող է հակառակն ապացուցել: Դա նշանակում է, որ Աննայի հետ ճիշտ շփվելու 2 տարբերակ կա. 1-ին` լավ լինել Աննայի հետ, 2-րդ` լավ լինել Աննայի հետ:

 

 
   

ՔՐԻՍՏԻՆԱ  ՊՈՂՈՍՅԱՆ

PR  թրեյներ

Կարողանում է աշխատել մարդկանց գրեթե բոլոր տեսակների հետ (բացառությամբ աբորիգենների) և աչքի է ընկնում իր արագ կողմնորոշվելու ունակությամբ: Դա բնական է, որովհետև մասնագիտությամբ նա բնագետ է և ավարտել է ԵՊՀ «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը: Որպես լրագրող համագործակցել է մի շարք առաջատար ամսագրերի և ԶԼՄ-ների հետ («Elite Life» ամսագիր«Մենք մեր մասին» ամսագիր, «Արկա» և «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալություններ և այլն): Սիրում է ֆուտբոլը: "Ռեալ Մադրիդ" ֆան ակումբի հիմնադիր անդամ է: Ակտիվ բլոգեր է և գրեթե պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Անզեն աչքով կարողանում է տարբերել կենտրոն մուտք գործած մրցակիցների "շպիոններին":
 
 
   
ՆԱՐԵԿ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Գլխավոր դիզայներ, ստեղծագործական հարցերով խորհրդատու

Սիրում է փորձեր անել, նոր դիզայներական հնարքներ ուսումնասիրել, իսկ երբեմն էլ նորերը հորինել: Նարեկի երևակայությունը կարող է սահմանափակել միայն ինքը Նարեկը. դա էլ այն դեպքում, երբ նա որոշի մի քիչ ծուլություն անել: Մնացած բոլոր դեպքերում նա կարողանում է աննախադեպ արագությամբ կատարել իր առջև դրված անգամ ամենաբարդ խնդիրները: Մի շարք ստեղծագործական գաղափարների հեղինակ է: Նրան է պատկանում "Հայաստան - անցյալ, ներկա, ապագա" լավատեսական-հայրենասիրական ֆոտոշարքի մտահղացումն ու իրականացումը:



ԹԻՄԻ  ՄՅՈՒՍ  ԱՆԴԱՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՎԵԼԱՑՎԵՆ  ՇՈՒՏՈՎ

ՄՈՒՏՔԻ ՁԵՎ

E-mail:
Пароль:

ՓՆՏՐԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

ՀԱՐՑՈՒՄ

Ինչպե՞ս եք վերաբերվում ֆեյսբուքյան հարցումներին.
Всего ответов: 28

ՍՏԱՏԻՍՏԻԿԱ


Ընդամենը օն-լայն. 1
Հյուրեր. 1
Օգտվողներ. 0