Երկուշաբթի, 21.05.2012, 11:29 | ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ Гость | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
RSS


PR-Ի  ԶԱՐԳԱՑՄԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ







ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ

ԳԼԽԱՎՈՐ » ՖԱՅԼԵՐ

ՆՅՈՒԹԵՐ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ: 3
ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ: 1-3
ԷՋԵՐ: 1


Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք ...
Ստյուարտ Հենդերսոն

Սովորեք PR անել, անկախ նրանից թե ով եք դուք և ինչով եք զբաղվում: Հակառակ դեպքում Ձեր մասին ոչ ոք և ոչինչ չի իմանա ...
Մի հոգևորական



PR-ի միջոցով այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ բիզնեսում, քաղաքականության մեջ և ցանկացած այլ ոլորտում: PR-ի Զարգացման Հայկական Կենտրոնը զբաղվում է PR (հասարակական կարծիքի ձևավորման) մասնագետների` PR մենեջերների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Կենտրոնի կողմից անցկացվող "PR-21-րդ դարի ալքիմիան" թրեյնինգներն ունեն գործնական ուղղվածություն: Դրա շնորհիվ մասնակիցները ստանում են բացառապես գործնական գիտելիքներ, խաղում են հատուկ դերային խաղեր և զարգացնում մի շարք հմտություններ, որոնք չափազանց կարևոր են PR մասնագետի համար: Թրեյնինգները նաև հնարավորություն են տալիս կարճ ժամանակում աշխատանք գտնել PR-ի կամ հարակից ոլորտներում (այդ նպատակով նախատեսված է հատուկ դասաժամ` "Աշխատանք առանց ռեզյումեի կամ ինչպե՞ս աշխատանք գտնել PR-ի միջոցով"):

ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.
- փնտրում են բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանք,
- ունեն սեփական բիզնես կամ ցանկանում են հիմնել այն,
- գործի բերումով առնչվում են մարդկանց մեծ ու փոքր խմբերի հետ,
- ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում,
- աշխատում են կամ ցանկանում են աշխատել, որպես PR մենեջեր և խորհրդատու,
- որոշել են դառնալ առաջատար որևէ ոլորտում, - պարզապես հետաքրքրվում են PR-ով:

ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.
* ԿԻՄԱՆԱՔ PR-ի հիմնական խնդիրների և դրանց լուծման ձևերի մասին,
* ԿԾԱՆՈԹԱՆԱՔ հասարակական կարծիքի ձևավորման ամենաէֆեկտիվ գաղտնիքներին,
* ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ կողմնորոշվել անգամ ամենաբարդ PR իրավիճակներում,
* ԿՀԱՍԿԱՆԱՔ թե ինչու է PR-ն այդքան կարևոր աշխարհում և արդեն նաև` Հայաստանում,
* ԿՏԻՐԱՊԵՏԵՔ PR-ի միջոցով կայուն եկամուտ ստանալու 20-ից ավելի մեխանիզմներին (առանց որևէ մեկի մոտ աշխատելու),
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ նոր և կրեատիվ լուծումներ առաջարկել տարբեր PR արշավների համար,
* ԿՍՈՎՈՐԵՔ ազդել մարդկանց մտածելակերպի ու վարքի վրա այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում:

ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.
- Թրեյնինգներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ (տարիքը, սեռը և մասնագիտությունը նշանակություն չունեն),
- Թրեյնինգների մասնակիցներն ընտրվում են ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ-ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ միջոցով,
- Թրեյնինգային ծրագիրը կառուցված է 12 ՄԱՍԻՑ, յուրաքանչյուր մասը 2 ՀԱՏՎԱԾԻՑ,
- Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2 ժամ տևողությամբ),
- Թրեյնինգների վերջում տրամադրվում է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,
- Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 15.000 դրամ:
- "PR-21-րդ դարի ալքիմիան" թրեյնինգների համառոտ ծրագրին կարող եք ծանոթանալ կցված ֆայլը ներբեռնելով,
- Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար կարող եք զանգահարել (093) 877-857 կամ 72-29-82 հեռախոսահամարներով:

Տիրապետեք հասարակական կարծիքի ձևավորման գաղտնիքներին և հաջողությունը հանգիստ չի թողնի Ձեզ ...
Мои файлы | Просмотров: 447 | Загрузок: 0 | Добавил: ARMPR | Дата: 08.12.2010

Կառավարման ամբողջ արվեստը նախ և առաջ նպատակ ունի մեծացնել ուրիշների ակտիվությունը ...
Լի Յակոկա
 
Կադրերը վճռում են ամեն ինչ...
Իոսիֆ Ստալին

        Այսօր յուրաքանչյուր մարդ` լինի դա գործարար թե հասարակական կամ պետական գործիչ, հասկանում է, որ առանց մարդկանց ղեկավարելու ունակության, լավ թիմի և որակյալ կադրերի հաջողության հասնելը գրեթե անհանար է: Այս ամենի կարևորությունը հաշվի առնելով պետք է ընդունել, որ մեծ է այն մասնագետների կարիքը, ովքեր կարող են լավ և որակյալ կադրեր ընտրել ու նրանց վերապատրաստել: HR մենեջերներն այսօր` Հայաստանում ևս բավական բարձր են վարձատրվում, ունեն աշխատանքային լուրջ հեռանկարներ և հանդիսանում են ցանկացած կազմակերպության կարևորագույն օղակներից մեկը:
 
     ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.
- համոզված են, որ օժտված են մարդկանց ղեկավարելու և նրանց վրա ազդելու ունակությամբ,
- փնտրում են բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանք,
- ունեն սեփական բիզնես կամ ցանկանում են հիմնել այն,
- արդեն աշխատում են որպես HR մասնագետ,
- ցանկանում են հանդես գալ, որպես HR խորհրդատու և մեծ գումարներ վաստակել,
- ցանկանում են տիրապետել կադրային գործին,
- գործի բերումով առնչվում են մարդկանց մեծ ու փոքր խմբերի հետ,
- պարզապես հետաքրքրվում են HR-ով և թիմերի հետ աշխատելու արվեստով:
 
ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.
- կծանոթանաք աշխատանքային օրենսգրքի կարևորագույն փոփոխություններին,
- կսովորեք հեշտությամբ օգտվել աշխատանքային օրենսգրքից,
- ձեռք կբերեք արդյունավետ հաղորդակցման և կառավարման հմտություններ,
- կծանոթանաքկադրերի կառավարման ամենաէֆեկտիվ մեխանիզմների հետ,
- կսովորեք թիմերի կառուցման և ղեկավարման հիմնական գործիքները,
- կիմանաք այն հիմնական հոգեբանական և IQ տեստերի մասին, որոնցով ընտրվում են նոր կադրերը,
- կտիրապետեք աշխատանքային կոնֆլիկտները հարթելու հիմնական մեխանիզմներին,
- կտիրապետեք աշխատակիցների մոտիվացման ամենանորագույն և արդյունավետ եղանակներին,
- կկարողանաք տարբերել մարդկանց հիմնական տեսակները և օգտագործել այն "ոսկե բանալիները", որոնք բացում են յուրաքանչյուրի "սիրտն ու հոգին",
-կիմանաք ինչպես ձևավորել կորպորատիվ մշակույթ և առաքելություն,
- կստանաք գործնական գիտելիքներHR մենեջերին անհրաժեշտ գլխավոր ունակությունների մասին:
 
ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.
- Թրեյնինգների մասնակիցներն ընտրվում են ՀԱՏՈՒԿ ԱՆՎՃԱՐ ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ միջոցով,
- Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 8 պարապմունք, շաբաթական 2 հանդիպում` 1.5 - 2 ժամ տևողությամբ),
- Մասնակցելու ամսական անդամավճարի արժեքն է ընդամենը 30.000 դրամ,
- Թրեյնինգների վերջում ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,
- Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար կարող եք զանգահարել (093) 877-857 կամ 72-29-82 հեռախոսահամարներով:
 
Զբաղվեք Ձեր կադրերով, եթե չեք ցանկանում, որ
Ձեր կադրերը զբաղվեն խաղեր խաղալով ...
Мои файлы | Просмотров: 389 | Загрузок: 0 | Добавил: ARMPR | Дата: 08.12.2010



Պետք չէ թակարդներ լարել,
եթե ինքդ կարող ես հանդես գալ, որպես թակարդ...
Անհայտ հեղինակ

Այնքան էլ խորամանկ չէ նա, ով հայտնի է իր խորամանկությամբ ...
Ֆելիքս Խվալիբուգ
 
Այսօր մանիպուլացիան դարձել է մեր իրականության անբաժան մասը: Լավ է դա թե վատ, սա հարցի մյուս կողմն է: Սակայն ինչպես ասում են "Դուք կարող եք չզբաղվել քաղաքականությամբ, միևնույն է քաղաքականությունը կզբաղվի Ձեզանով": Մանիպուլիացիայի դեպքում ամեն բան նույնն է. կամ դուք եք ազդեցություն գործում ուրիշների մտքերի և էմոցիաների վրա, կամ ուրիշներն են նույնն անում Ձեր հանդեպ և Ձեր միջոցով հասնում իրենց նպատակներին: Մանիպուլիացիա անել ու դրանից պաշտպանվել կարելի է և պետք է սովորել:
        "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը բոլոր նրանց, ովքեր գիատկցում են թե որքան կարևոր է մարդկանց վրա գաղտնի ազդելու ունակությունը հրավիրում է մանիպուլիացիայի գործնական թրեյնինգների: "ՄԱՆԻՊՒԼԻԱՑԻԱ - ԻՆՉՊԵՍ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ" թրեյնինգը նպատակ ունի մասնակիցներին տալ այն ամենն, ինչն այսօր կարևոր է միշտ հաղթող լինելու համար: Եվ մի բան էլ, եթե դուք խորապես համոզված եք, որ ոչ ոք և երբեք Ձեզ չի կարող խաբել կամ եթե դուք համոզված եք, որ իրականությունը հենց այնպիսին է ինչպիսին դուք տեսնում եք, ապա այս թրեյնինգը Ձեզ համար չէ:
 
ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.
- փորձում են իրենց հաստատուն տեղը գտնել "արևի տակ",
- ուզում են աշխատացնել ու ոչ թե աշխատել, այսինքն ոչ թե բարձրանալ կարիրեայի աստիճաններով, այլ ստեղծել նման աստիճաններ ուրիշների համար,
- ունեն սեփական բիզնես կամ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ,
- ցանկանում են ազդել մարդկանց մտքերի ու զգացմունքների վրա այնպես, ինչպես իրենց է պետք,
- համոզված են, որ աշխարհի մեծերն իրենցից ինչ-որ կարևոր բան են թաքցնում,
- ցանկանում են տիրապետել գաղտնի ազդեցության ամենաբացառիկ և ազդեցիկ մեխանիզմներին,
- վստահ են, որ կարող են իրենք իրենց և մտերիմներին պաշտպանել անգամ ամենավտանգավոր մանիպուլյատորների ազդեցությունից,
- ցանկանում են երևելի հաջողությունների հասնել մարդկային շփման բոլոր ոլորտներում,
- պարզապես հետաքրքրվում են թաքնված ազդեցության և մանիպուլիացիայի հնարավորություններով:
 
ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ զրուցակցի գիտակցության մեջ ներդնել Ձեզ անհրաժեշտ կարծիքներն ու որոշումները,
* ԿԾԱՆՈԹԱՆԱՔ մանիպուլիացիոն ազդեցության ամենաանընդունելի և խարդախ շուրջ 100 մեխանիզմներին,
* ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ տարբերել ինֆորմացիոն "թացը չորից",
* ԿՀԱՍԿԱՆԱՔ թե ինչպես կարելի է կոտրել հակառակորդի հակափաստարկները և համոզել յուրաքանչյուրին,
* ԿՏԻՐԱՊԵՏԵՔ մարդկանց մոտիվացնելու և տարբեր գործողությունների դրդելու կարևորագույն գործիքներին,
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ որպես գաղտնի խորհրդատու համագործակցել տարբեր հասարակական քաղաքական գործիչների, կազմակերպությունների և նշանավոր անձանց հետ,
* ԿՍՈՎՈՐԵՔ ազդել մարդկանց մտքերի, զգացմունքներիևվարքի վրա այնպես, ինչպես նպատակահարմար եք համարում:
 
ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.
- թրեյնինգներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ (տարիքը, սեռը և մասնագիտությունը նշանակություն չունեն),
- թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 8 թրեյնինգ, շաբաթական 2 հանդիպում` 1.5 - 2 ժամ տևողությամբ),
- մասնակցելու ամսական անդամավճարի արժեքն է ընդամենը`30.000 դրամ,
- թրեյնինգների վերջում ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, - հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար կարող եք զանգահարել(093) 877-857 կամ 72-29-82 հեռախոսահամարներով:
 
Կարողացեք ազդել մարդկանց մտքերի և զգացմունքների վրա,
իսկ մնացածը նրանք ինքնուրույն կանեն Ձեզ համար ...
Мои файлы | Просмотров: 428 | Загрузок: 0 | Добавил: ARMPR | Дата: 08.12.2010

1-3

ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ

ՄՈՒՏՔԻ ՁԵՎ

E-mail:
Пароль:

ՓՆՏՐԵԼ

ՀԱՐՑՈՒՄ

Ինչպե՞ս եք վերաբերվում ֆեյսբուքյան հարցումներին.
Всего ответов: 39

ՍՏԱՏԻՍՏԻԿԱ


Ընդամենը օն-լայն. 1
Հյուրեր. 1
Օգտվողներ. 0