Սույն թվականի հուլիսի 28-ին` ժամը 19:30-ին, "Կոնգրես" հյուրանոցի մեծ սրահում "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը Հայաստանում առաջին անգամ նշում է PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների (անվանակարգերի ցանկը կցվում է): "PR մրցանակաբաշխության" ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսվում է մտերմիկ ֆուրշետային մաս` մեծ "PR տորթի" շուրջ: Միջոցառմանը մասնակցելու են ... Շարունակել »
"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան: "Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրով քաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise): Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սահմանել է խրախու... Շարունակել »