13:49 "ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթ | |
Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի 28-ին: "ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" Քաղաքային քվեստի մասնակցության կարգը. 1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, 2. Քաղաքային քվեստ- մասնակիցները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise), 3. Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը, 4. PR հապավումների լուսանկարները պետք է արվեն բացառապես Երևան քաղաքի տարածքում` տարբեր ընկերությունների լատինատառ ցուցանակների, վահանակների, լոգոների, անվանումների և այլնի օգտագործմամբ: Նկարված բառերի մեջ PR հապավումը կարող է լինել բառի սկզբում, մեջտեղում կամ վերջում, սակայն նշված հերթականությամբ` PR, 5. Լուսանկարները ներկայացնելիս պետք է կից նշել այն հասցեն, որտեղ գտնվում է PR հապավումը պարունակող բառը, 6. Լուսանկարում պետք է երևա ամբողջ բառը, որի մեջ գտնվել է PR հապավումը, իսկ լուսանկարի որակը պետք է լինի բավարար՝ բառի ու հապավման հստակ երևալու համար, 7. Մրցույթին չեն կարող ներկայացվել կավիճով, գրիչով, ածուխով կամ ձեռքով գրված PR հապավումները, 8. Միևնույն մասնակցի կողմից մրցույթին չպետք է ներկայացվեն բնույթով կրկնվող բառեր` օրինակ չի կարելի ներկայացնել մեկից ավել "PRint" բառը, եթե անգամ լուսանկարն արվել է տարբեր վայրերում, 9. Լուսանկարները կարող են ներկայացվել ինչպես տպված, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ որևէ կրիչի վրա, 10. Մրցույթի վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը, 11. Մասնակիցներն իրենց հավաքած 50 PR հապավումներով լուսանկարները պետք է ներկայացնեն "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"` Մ. Մկրտչյան 8 հասցեով: | |
|
| |
| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
| « Հուլիս 2010 » | ||||||
| Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | |||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |