Երկուշաբթի, 21.05.2012, 11:34 | ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ Гость | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
RSS


PR-Ի  ԶԱՐԳԱՑՄԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ







ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Օգոստոս » 6 » ՆՇՎԵՑ PR-Ի ԵՎ PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԸ
18:23
ՆՇՎԵՑ PR-Ի ԵՎ PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԸ
        null
     2010 թվականի հուլիսի 28-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց PR-ի և PR մասնագետների օրը: Այդ կապակցությամբ, «PR -ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը Հայաստանում առաջին անագամ անցկացրեց PR մրցանակաբաշխություն: 15 անվանակարգերում մրցանակներ և հավաստագրեր ստացան վերջին օրացույցային տարվա ընթացքում դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող անհատներ և տարբեր կազմակերպություններ, քանի որ PR-ը ՝ հասարակական կարծիքի ձևավորումը, շատ մեծ կարևորություն ունի և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Շատ կարևոր է ճիշտ և առողջ հասարակական կարծիքի ձևավորումը, որը կծառայի ի շահ այդ հասարակության:

Միջոցառմանը, որն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում, մասնակցեցին մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ, PR մասնագետներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք:

«PRմրցանակաբաշխության» ժամանակ ցուցադրվեցին բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել էին պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո սկսվեց մտերմիկ ֆուրշետային մասը` մեծ «PR տորթի» շուրջ, որի համեղության մասին խոսվում է մինչ այսօր:

Ներկայացնեմ հայկական առաջին PR-մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողներին:

«Լավագույն կրթական – խրախուսական միջոցառում» անվանակարգում մրցանակ ստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ-ում "Բաց Դաս” անցկացնելու նախաձեռնության համար:

«Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում մրցանակ ստացավ «Վիվա Սելլ-ՄՏՍ» ընկերությունը, «Վերաբերվիր բնությանը ինչպես ինքդ քեզ» խորագրով տեսահոլովակների շարքի համար, որը մեզ բոլորիս կոչ է անում վերաբերվել բնությանն այնպես, ինչպես մեր սեփական տանը, կամ ինքներս մեզ:

«Լավագույն տոնական անակնկալ ակցիա» անվանակարգում մրցանակ ստացավ «Միասին» ՀԿ-ը, մարտի 8-ին բոլոր հայուհիներին Հանրապետության հրապարակի կենտրոնում գեղեցիկ կենդանի բացիկ նվիրելու համար:

«Լավագույն ֆլեշ մոբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Uni staff ընկերությունը՝ Ապրիլի 24-ին Հանրապետության Հրապարակի կենտրոնական գորգի վրա Հայոց ցեղասպանության 95 ամյակին նվիրված «Եկել է ժամանակը» խորագրով լռության ֆլեշմոբը կազմակերպելու համար, որին մանսակցում էին 95 ճանաչված երիտասարդ արտիստներ, մարզիկներ և ուսանողներ:

«Հայրենական արտադրանքի լավագույն PR» անվանակարգում մրցանակ ստացավ «Շանթ» հեռուստաընկերությունը՝ «Հայկական աշխարհ» համայակական ծրագրի համար:

«Ազգային ուտեստի լավագույն PR» անվանակարգում մրցանակին արժանացավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ը՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Ախթալա-2009» խորովածի համահայկական մրցույթ-փառատոնի համար:

«Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ» նոմինացիայում հաղթող ճանաչվեց «Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը:

«Լավագույն հասարակական միջոցառում» անվանակարգում մրցանակ ստացավ Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմանդրամը՝ հունիսի 2-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնավաճառ-ակցիայի անցկացման համար:


«Լավագույն սոցիալական հոլովակների շարք» անվանակարգում` մոր մասին հոլովակի, ինչպես նաև հայրենական արտադրանքի կարևորության մասին բարձրաձայնելու համար մրցանակ ստացավ «Աշտարակ Կաթ» ընկերությունը:

«Լավագույն առողջապահական ակցիա» անվանակարգում մրցանակը հանձնվեց «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամին՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի դոնորագրման ակցիայի համար:


«Լավագույն PR նախաձեռնություն» նոմինացիայում՝ ՀՀ պետական դրոշը մեծարելու և դրոշի օրն ամենամյա պետական տոն դարձնելու նախաձեռնության համար մրցանակ ստացավ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը:

«Լավագույն PR տեսահոլովակ» անվանակարգում մրցանակին արժանացավ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ՝ «Կյանքն իմ ձերն է» երգի տեսահոլովակի ստեղծման նախագծի համար:

«Ամենահետաքրքիր PR հնարք» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանացավ «Մամա Միա» պիցցերիաների ցանցը՝ հաճախորդների հետ պարբերաբար իրականացվող խաղ-ակցիաների համար:

«Ամենաինքնատիպ և օգտակար մտահղացում» անվանակարգում մրցանակը ստացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ անմար կրակի շուրջ Ապրիլ 24-ին դրված ծաղիկների վերամշակման և դրանցից բացիկ-հուշաթերթիկների պատրաստման մտահղացման համար:

«Ակամա PR» անվանակարգում մրցանակ ստացավ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերող արշավախումբը՝ ի դեմս Գիտությունների Ազգային Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի ղեկավար՝ Բորիս Գասպարյանի: Այդ կաշվե գտածոյի շնորհիվ Հայասատանը հայտնվեց աշխարհի առաջատար լրատվիմիջոցների ուշադրության կենտրոնում:

ՀՂՈՒՄՆԵՐ  ՄԻՋՈՑԱՌՄԱՆ  ՄԱՍԻՆ

http://www.panarmenian.net/arm/society/news/51812

http://times.am/2010/07/27/armenia-to-mark-pr-international-day-for-first-time-ever/

http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1308620.html

http://news.am/arm/news/26387.html

http://aysor.am/en/news/2010/07/27/pr-day/

http://armenpress.am/news/more/id/613879/lang/am

http://farusa.wordpress.com/2010/08/03/cscf-children%E2%80%99s-center-receives-first-pr-award/

http://www.yerkramas.org/2010/07/29/15-organizacij-osushhestvivshie-luchshij-pr-v-armenii-poluchili-prizy/

http://www.armenians.net/news/view/article/12620

http://www.vivacell.am/index.php?page=news&newsID=18320&lng=1

http://miasin.am/am/news/1/240.htm

http://www.b24.am/social/26417.html

http://www.armtown.com/news/am/arv/20100803/81614/

ԴԻՏՈՒՄՆԵՐ: 804 | ԱՎԵԼԱՑՐԵՑ: ARMPR | ԹԵԳԵՐ: PR ակցիա, PR մրցանակաբաշխություն, PR միջոցառում, PR-ը Հայաստանում, ներքին PR, PR-ի օր, PR թրեյնինգներ, հայկական PR, PR in Armenia, PR specialist | ՌԵՅՏԻՆԳ: 5.0/1
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0

ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ

ՄՈՒՏՔԻ ՁԵՎ

E-mail:
Пароль:

ՓՆՏՐԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ՀԱՐՑՈՒՄ

Ինչպե՞ս եք վերաբերվում ֆեյսբուքյան հարցումներին.
Всего ответов: 39

ՍՏԱՏԻՍՏԻԿԱ


Ընդամենը օն-լայն. 1
Հյուրեր. 1
Օգտվողներ. 0