
Վերջապես կարողացա ինձ ստիպել բեռնել բոլոր նկարերն ու գրել իմ տպավորությունների մասին…Իրականում նկարներն ավելի շատ են, բայց ես ընտրեցի հիմանկան 127-ը, բլոգս ավելիին չէր դիմանա …իսկ տպավորություններն այնքան մեծ են ու հրաշալի, որ մեկ էջով իհարկե անհնար է ներկայացնել այն ամենն ինչ տեղի ունեցավ մեզ հետ այս մեկ ամսվա ընթացքում…Բայց կփորձեմ խոսել հիմանական կարևոր կետերի մասին…
Նախ, երբ դեռ նոր էինք ամեն ինչ սկսում, կողքից բավական շատ էին հնչում. «ժամանակը քիչ է», «չեք հասցնի», «չի ստացվի» և նման շատ արտահայտություններ… Բարեբախտաբար, մենք՝ մի խումբ նպատակասլաց երիտասարդներս, նման արտահայտություններից ոչ թե հուսալքվեցինք, այլ ընդհակառակը, ոգևորվեցինք…Կարող ենք այն, ինչ ուրիշները չեն... Շարունակել »