Սույն թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա հայտնի նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները ("Թռչկանի ջրվեժը", "Նազրևան գյուղը", "Ամառը Փարպիում", "Աղջիկը հայելու առաջ", "Ծաղկաձորյան բնապատկեր" և այլն): Նկարչի 72 ամյակի նախօրեին բացվող այս ցուցահանդեսի խորհուրդը մեծ է և այդ խորհուրդը կարելի է հասկանալ միայն նրա գունաշխարհին ծանոթանալով: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցել այս գեղեցիկ միջոցառմանը և վայելել նկարչի հեքիաթային աշխարհը: Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկինը, ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ Սփյուռքի նախարարը, պետական այլ պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Բացման արարողության ժամանակ նախատեսվում է ֆուրշետային մաս: Մուտքն ազատ է: