22:16 "ԱՊՐԵՍ" PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԺԱՆԱՑԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ | |
1. Քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար - PanARMENIAN Network ինտերնետային լրատվական և վերլուծական գործակալությանը` ՀՀ վարչապետի ինքնատիպ լուսանկարի համար, 2. Ամենաոգևորիչ PR արշավ - FAF (ՖԱՖ) - (First Armenian Front (Առաջին Հայկական Ճակատ)) Հայ ֆուտբոլի ամենանվիրված երկրպագուներին` մասշտաբային ակցիաներ իրականացնելու համար,
3. Ազգային արժեքների լավագույն ներկայացում - Երևանի կոնյակի գործարանին` "Արարատի 100 լեգենդներ"-ը գրքի համար,
4. Ազգային պարի ամենահամարձակ ներկայացում - "Կարին" ազգագրական երգի ու պարի համույթին` Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում Քոչարի պարելու համար,
5. Ամենաազդեցիկ հասարակական նախաձեռնություն - "Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբին"` հղիների շահերի պաշտպանությանն ուղղված ակցիաների շարքի համար,
![]() 6. Ամենագեղեցիկ քաղաքային անակնկալ - "Ամենահամեղ խինկալին" խինկալիանոցին` Կարապի լճի հարևանությամբ ծաղիկներով զարդարված գեղեցիկ ռոյալ տեղադրելու համար:
7. Լավագույն ֆեյսբուքյան նախաձեռնություն - "ՀայՖոն" երիտասարդական շարժմանը` հայկական ազգային երաժշտության քարոզչության և մասսայականացման համար:
8. Հայկական "բրենդի" լավագույն պաշտպանություն - Հայաստանի կինոլոգիական-սպորտային միությանը` միջազգային մասշտաբով գելխեղդը-գամփռը, որպես հայկական ցեղատեսակի շուն գրանցելու համար,
9. Արվեստի և բիզնեսի ամենահետաքրքիր համադրում - "Լա Գալերիա" խանութների ցանցին` արվեստի տարբեր ժանրերի յուրօրինակ մատուցման համար,
10. Հնի ու մոռացվածի լավագույն ներկայացում - լուսանկարիչ Հայկ Բիանջյանին` "Անհետացող հիշողություն" ֆոտոֆիլմի համար,
![]() 11. Լավագույն քարոզչական նախաձեռնություն - Kill Dim production-ին` "Kill Dim" մուլտիպլիկացիոն սերիալի ստեղծման համար,
12. Ամենականացի և նուրբ բրենդավորում - "Փինք" տաքսի ծառայությանը` գեղեցիկ և յուրօրինակ սպասարկման պայմանների համար,
13. Առողջ ապրելակերպի լավագույն խրախուսում - «Կոկա-Կոլա» ընկերությանը` ֆուտբոլի դպրոցական մրցաշարեր կազմակերպելու և առողջ ապրելակերպ քարոզելու համար,
14. Լավագույն սոցիալական հոլովակների շարք - ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանի մասին դրական հասարակական կարծիք ձևավորելու համար,
15. Լավագույն սև PR - Դերասան Սերգեյ Դանիելյանին` "Հարավկովկասյան երկաթուղիների" կողմից թույլ տրված թերացումները բարձրաձայնելու համար:
"աPRես - 2011"-ի ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ
1. Միջոցառման գլխավոր աջակից - "Բեստ Վեստեռն Կոնգրես" հյուրանոց,
2. Միջոցառման գլխավոր գործընկեր - "Դեմո" production,
3. Միջոցառման ինֆորմացիոն հովանավոր - "Երկիր Մեդիա" հեռուստաընկերություն:
Միջոցառման գործընկերներ են.
1. Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը,
2. "365 գինիներ" ընկերությունը,
3. "Առոմա Դե Ժասմին" ծաղկի սրահը,
4. "Լինում է չի լինում" ընկերությունը,
5. "Կոկա-Կոլա" ընկերությունը:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում "ՀայՌուս Գազարդ" ընկերությանը ծրագրի իրականացմանն աջակցելու համար . . . | |
|
| |
| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
| « Հուլիս 2011 » | ||||||
| Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | ||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |