01:22 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ "ԲՐԵՆԴ ԱՅԳԻՆ" | |
![]()
"ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն-ը" հայտարարում
է իր տեսակի մեջ եզակի և մեծամասշտաբ "ԲՐԵՆԴ ԱՅԳԻ" նախագծի
մեկնարկի մասին: Կենտրոնի կողմից մշակված "ԲՐԵՆԴ ԱՅԳԻ" նախագծի շրջանակներում նախատեսվում է Երևանում հիմնել այգի, որտեղ
հայրենական և արտասահամանյան ընկերությունները հնարավորություն կունենան
ներկայացնել իրենց ապրանքանիշը: Խոսքը եռաչափ ներկայացման
մասին է:
"ԲՐԵՆԴ ԱՅԳՈՒՄ" կազմակերպությանը տրամադրվում է 1.5x1.5 քմ տարածություն, որտեղ տեղադրվում է ընկերության եռաչափ լոգո-խորհրդանիշը: Դա հնարավորություն է տալիս ինքնատիպ և
արդյունավետ ձևով ներկայանալ ինչպես հայրենական սպառողին, այնպես էլ արտասահմանից մեր երկիր ժամանող
տուրիստներին: "ԲՐԵՆԴ ԱՅԳԻՆ"`
լինելով յուրօրինակ "EXPO բաց երկնքի տակ", կարող է դառնալ հետաքրքիր և հաճելի ժամանցի
այնպիսի մի վայր, ինչպիսին` համաձայն կենտրոնի ուսումնասիրությունների, չկա
աշխարհում:
Նախագիծն իրագործելու համար "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի կողմից արդեն նախաձեռնվել են որոշ քայլեր: Ծրագրի մասին տեղեկացվել են մի շարք պետական մարմիններ, գործարարներ և այլ շահագրգիռ անձիք ու կազմակերպություններ: "ԲՐԵՆԴ ԱՅԳԻ" նախագծի կյանքի կոչման համար "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը պատրաստ է քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ ինչպես կազմակերպությունների և անհատների, այնպես էլ ԶԼՄ-ների կողմից: | |
|
| |
| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
| « Հունվար 2012 » | ||||||
| Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | 31 | |||||